«Ժամանակը սուղ է, գործերը շատ, բայց բոլորը Նիկոլ են խաղացնում». Հրանտ Խաչատրյան
442
Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 15:40
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՂԲԱՄ ԶՁԵԶ ՀԱՅ ՕՏԱՐԱՍԵՐՆԵՐ Ժամանակը սուղ է, գործերը շատ, բայց բոլորը Նիկոլ են խաղացնում։ #ՄԻԱՑՈՒՄ Վստահ էինք, որ լիքը Ռուսաստանի ու արևմուտքի գործակալներ ունենք՝ ովքեր ինքնիշխան ռեսուրսների սպառվելու պահին կգործարկեն համապատասխան ցանցերը, օտարի թիկունքով իրենց ձեռքը կվերցնեն երկրի կառավարման լծակները ու կանեն … ինչ որ ասում են։ Զայրույթի պահին հենց այդպես էլ անվանում էինք - օտարի գործակալներ։ Բայց գիտակցելով դրանց հնարավոր պիտանելիությունը որպես սև օրվա խնայողություն, մեղմորեն կոչում էինք նույնիսկ ոչ թե օտարամետներ, այլ հարազատ ռուսամետներ ու արևմտամետներ։ Не было бы счастья, да несчастье помогло. Եկավ օտարամետների ժամանակը՝ հասավ նրանց աստեղային ժամը - Հայրենական պատերազմ չճանաչված երկրում կոմպակտ բնակվող մեր հայրենակիցների անվտանգության համար։ Տարձայնությունների արծարծումը լավ օրերին թողած երկու հակադիր բանակները Հայաստանի ու Սփյուռքի (ներառյալ Արցախը) գլուխ անցած աշխարհի մայրաքաղաքների փողոցներում ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի օձիքներից բռնած դրանց այնպես են ծեծում, որ մոռանան իրենց հոր հարսանիքը ու «հայանպաստ լուծում» տան Արցախի հարցին։ Հայեր, դուք միայն կռվեք, փող հավաքեք, զենք առեք ու կռվեք։ Հանկարծ ուրիշ բան չանեք՝ «սաղ խոսացածա»։ Նիկոլի թե կողմնակիցները ու թե հակառակորդները հոգու խորքում մտածում են. «Արա, էս … որ էս պատերազմն էլ կրեց, էլ դրա հետ խոսալ չի ըլնի»։ Մեկ էլ հոպ ……… Հայաստանը պետք է փրկել հենց խեղճ Նիկոլից, ում մեջ բացի սխալվելու վճռականությունից ուրիշ ռեսուրս չի երևում։ Բայց չէ, վերջը չի եկել։ Ռուսամետները հաջողել են Նիկոլի ֆեյք հրավերով թուրքերին ռուսական զորքը դեմ անել, իսկ արևմտամետները հաջողել են Թուրքիային վռնդելու հարցը մտցնել ՆԱՏՕ-ի օրակարգ։ Էլի բոլորս միասին … Բայց չէ, էլ ցույց չենք անում, փող չենք հավաքում, հայրենիք չենք պաշտպանում, սահման չենք գծում - շոկից ենք ծուլորեն դուրս գալիս ու էլի անջատված խոսում ենք։ Ավելի ճիշտ լսում ենք մշտապես մեջլիս մտած օտարի սազանդարների նոր երգը «դավաճան նիկոլի մասին»։ Տարբեր բառերով, տարբեր տոնայնությամբ ու ելևեջներով, ու կլկլոցներով, բայց նույն երգը՝ ու ուրիշ ոչինչ։ Պարզվում է, որ մեր երկրի, ժողովրդի ու ազգի էլիտան ոչ սեփական, և ոչ էլ օտարի գործակալական ցանց չունի։ Մեր էլիտան հայակենտրոն, կամ օտարամետ որևէ լուրջ կառույց չունի։ Դրանց ճարտար խոսափողներ ճոխ խնջույքներում օրվա հաց վաստակող սազանդարներ են։ Հիմա ողբալ, թե՞ չողբալ։ Իհարկե ողբալ, բայց միայն օտարասեր, ամուլ սազանդարներին։ Իսկ մյուսներով զանգվածաբար սիրել, հավատալ, հուսալ ու ջանալ։ ժամանակը քիչ է, գործերը շատ։ Մենք դատապարտված ենք հաղթելու … Չկա, չի եղել ու չի լինելու ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ առանց ՄԻԱՑՈՒՄԻ։ իսկ օտարասեր սազանդարներին … մի բաժակ գինի ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍԵՂԱՆԻՑ։ ՃԿՎԵԼՈՒ ԵՆՔ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ԿՈՏՐՎԵԼՈՒ»։