«Ժողովրդին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին». Հայկ Բալանյան
![]() 372 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 01:05 Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է ստացվում: 2. Թուրքիան անընդհատ հայտարարում էր իր կարմիր գծերի մասին, որից հետո ինքը մտնելու է պատերազմի մեջ: 3.Ռուսաստանը, բացի Լավրովի պլանից, պատերազմից առաջ և ամբողջ պատերազմի ընթացքում այլ բան Հայաստանին չի առաջարկել: Այսինքն, Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակի համար դաշնակից չունենք, իսկ յուրաքանչյուր առաջխաղացման դեպքում Թուրքիան միջամտելու է պատերազմին, ինչը ռուսները թույլ տալ չեն ուզում, հետևաբար, կկտրեն մեր մատակարարումը հենց գնանք առաջ, ու կտան զենք միայն պաշտպանվելու համար: Ստացվում է, որ այն, որ մենք չենք հաղթելու, արդեն իսկ պարզ էր, սակայն Փաշինյանը պատերազմի սկզբի ավելի բարենպաստ պայմաններով ռուսական առաջարկներին, միևնույն է, չհամաձայնվեց: Խնդիրը բնավ ոչմիթիազականությունությունը չի, ինչպես, առիթից օգտվելով, պնդում է Լևոն Զուրաբյանը: Փաշինյանը նույնքան ոչմիթիզական է, ինչքանով լիբերալ, դեմոկրատ, մարքսիստ, տրոցկիստ, պահպանողական, սոցիալիստ ու արևմտամետ է: Ոչ մի իզմերին չի հավատում, բացի իշխանությունից ու փիառից: Եթե առաջին օրերին Փաշինյանը գնար ռուսական առաջարկներին, ապա այն ոգևորության ֆոնին, որ կար ժողովրդի մեջ, չէր հասկացվելու: Հետևաբար, ժողովրդին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունն ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» արդեն Նիկոլին: Այդ իսկ պատճառով կամավորականների, որպես ամենապասիոնար հատվածի և խաղաղության գլխավոր խոչընդոտի հարցը դառավ իշխանության պահպանման խնդիր: Թե բա՝ ով համաձայն չի, թող գնա ու էլ մեծի մասամբ հետ չի գա, կամ այդ դժոխքը տեսնելով՝ կընդունի արդեն Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր պայմանագիրը ու հակառակորդից կդառնա դաշնակից: Իսկ ըսենց մարսվելու շանսերը կմեծանան, ընթացքում կբանակցենք, էլի կտանք, բայց արդեն պատերազմով, ոչ թե Նիկոլը չուզեց կռվել, վախեցավ, ծախեց, այլ «դավաճանները» սարքեցին: Այդ իսկ պատճառով գեբելսյան տեղեկատվական պատերազմ վարեց սեփական ժողովրդի դեմ, որ հավատացնի, որ ինքը ամեն ինչ անում է, իսկ տեղերից եկող լուրերը դավաճանների արածն է: Մեսիջն էր. ինքը կռվող է, թշնամուն իր իմաստուն ղեկավարությամբ ընտիր ջարդում ենք, դե բայց լրիվ չենք կարողանում, իր մեղքը չի, դավաճաններինն է, փախնողներինն է, ուրիշների մեղքն է: Նաև լուրեր են պտտվում, որ ռազմական ու քաղաքական օգնության դիմաց հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման պահանջ էր դրվել ռուսների կողմից, ինչին ինքը ոչ մի ձև չէր կարող գնալ: Այն, որ հետագայում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ ու մեր պարտությունների ֆոնին Ադրբեջանը անընդհատ պիտի ախորժակը մեծացնի, չէր հաշվել: Չէր հաշվել կատաստրոֆիկ զոհերը ու տեխնիկայի ահռելի կորուստը, հարավում ճակատի փլուզումը: Վստահ էր, որ ոգևորության ալիքը շուտ կիջնի և բողոքի ալիք չի լինի, ու արագ կընդունեն իր՝ խաղաղության գնալու համաձայնությունը: Մնացածը բանակի սխրագործություններով, սև փիառով ու նախկինների վերադարձի սպառնալիքով կսարքի: Իսկ հետո նույնիսկ Լավրովյան պլանի առաջին տարբերակի համար արդեն ուշ էր.. Հինգ հազար մարդ պառկեցրեց, որ մնա իշխանության ու դեռ մտածում է, որ Մոսկվային հլու-հնազանդ ծառայելով՝ կմնա աթոռին: Շատ է սիրում լավ ուտել-խմել, խոսալ ու կոմֆորտով վայելել կյանքը, առանց դրա այլևս իրեն չի պատկերացնում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
