«Գեներալ Սարոյան Սեյրանն ասում էր՝ «ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար անօդաչու թռչուններ են թռցնում»». Կ. Հեքիմյան
![]() 499 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 03:10 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ, խոսելով ԱԹՍ-ների մասին գեներալ Սարոյան Սեյրանն ասում էր, որ «ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար անօդաչու թռչուններ են թռցնում»: Նույն 2016թ, այն ժամանակ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Տոնոյան Դավիթը, ի պատասխան ԱԹՍ-ների ձեռքբերման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, ասում էր, որ «դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»: Թեʹ Սարոյան Սեյրանը, թեʹ Տոնոյան Դավիթն այսօր ողջ են և առողջ: Մեծամասամբ ադրբեջանական ԱԹՍ-ներից զոհվել են շուրջ 5000, իսկ վիրավորվել են մոտ 10000 հայորդիներ: Կորցրել ենք 10000 քկմ տարածք: Ունենք շուրջ 130 000 փախստական: Մնացածն ինքներդ շարունակեք»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
