«Թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք». անհետ կորած զինծառայողի հայր
![]() 282 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 13:00 «Թող էս հարցին լուծում տան, թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք: Էլ չգիտենք՝ ինչ անենք, ուժ չկա էլ»,- այսօր ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը: Ծնողներն այժմ քննարկում են բողոքի ակցիան ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց շարունակելու հարցը: Նշենք, որ երեկ անհետ կորած զինծառայողի ծնողները հանդիպել էին ՀՀ վարչապետի հետ՝ ստանալու համար իրենց հուզող հարցերի պատասխանները: Այսօրվա ցույցին ներկա են նաև երեկ հանիպմանը մասնակցած ծնողները: Նրանց խոսքով՝ 4,5 ժամ տևած հանդիպումից հետո, միևնույն է, իրենք չեն ստացել իրենց գլխավոր հարցի պատասխանը՝ ե՞րբ են սկսվելու որոնողական աշխատանքներն այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են: Ծնողները հայտնել են, որ իրենց հետ կապ են հաստատել վարչապետի աշխատակազմից՝ ասելով, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ռուսական կողմի հետ և մոտ օրերս ռուս խաղաղապահները կսկսեն այդ հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
