«Թուրքիան սկսել է հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ». Վարուժան Գեղամյան
![]() 489 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 17:45 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքներն արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։ Դե իսկ մեզ պիտի, որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
