«Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»․ Վարդան Պետրոսյան
![]() 416 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 13:00 «Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով, բայց իրականում դա այդպես չէ․ միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»,- ասում է օրեր առաջ զինվորներին տեսնելու, ոգեշնչելու նպատակով առաջնագիծ մեկնած դերասան Վարդան Պետրոսյանը՝ պատմելով. «Հանդիպեցի հերոսության, որը հագել էր համեստության մի զգեստ... Այսօր մենք ամբողջությամբ տրվել ենք քաղաքական կյանքին, իշխանափոխություն ենք ուզում, ատելությունը սկսել է իշխել մարդկանց մեջ, գոռում են, գոռգոռում են, և այս ամեն ինչի մեջ մոռացվում են հենց այդ այն տղաները, որ կանգած պաշտպանում են մեր դիրքերը։ Մենք չենք հասկանում, որ մեր կյանքի իսկական երաշխավորները հենց մեր զինվորներն են։ Նրանք տեսնում են, թե այստեղ ինչ է կատարվում և ինչ-որ տեղ վիրավորված են։ Նրանք ինձ ասում էին՝ եթե երիտասարդները միտինգ գնալու այդքան ուժ ունեն, էնքան կուզեինք՝ գոնե 15 օրով գային մեզ օգնելու։ Կրակել չգիտե՞ն, ոչինչ, թո՛ղ խրամատ փորեն․․․ Հա՛մ կրակում են, հա՛մ խրամատ են փորում․․․ Գիտե՞ք՝ ինչ է նշանակում տասնյակ օրեր ապրել խրամատների մեջ»,- ասում է դերասանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
