«Փաշինյանը մոռացել է, որ ինչ-որ ժամանակ ինքն էլ է պայքարել, ու գործընկերները կանգնել են իր կողքին»․ Սաթիկ Սեյրանյան
![]() 441 Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 14:00 Ինչպես արդեն հայտնել ենք ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը անժամկետ հացադուլ են հայատարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մանուկյանին և Բալայանին են միացել նաև այլ քաղաքացիներ։ Այսօր նրանց այցելել են մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ: Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը չի այցելի հացադուլ հայտարարած անձանց՝ նշելով, որ երկրում, ըստ էության, ինքնիշխանություն է. «Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ երբևէ լրագրող է եղել, ինքն էլ է ինչ-որ բանի դեմ պայքարել, ընդվզել, և բոլոր մեր գործընկերներն իր կողքին են կանգնել՝ անկախ նրանից, թե որքանով են կիսել գաղափարները»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ իրենք աջակցում են Գեղամ Մանուկյանի և Կիմ Բալայանի պահանջին։ Սեյրանայանը հավելեց, որ հացադուլ հայտարարած անձանց է միացել նաև զոհված զինծառայողի մայրը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
