«25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ». Սամվել Ալեքսանյան
![]() 432 Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ., 01:00 Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշի միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» համակարգիչները և սպառնացել է Mediaport-ի թղթակցին: ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ: – Էլի ինձ հիշեցի՞ք: Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ: Ես էն անգամ էլ ասեցի՝ ֆեյսբուքներում չկամ, ինձ մի խառնեք տենց գործերի մեջ: – Իսկ «Մեգամոլ» գնացե՞լ եք, համակարգիչ հանե՞լ եք ինչ-որ սենյակից ու տեղափոխել ԱԺ համարանիշներով ավտոմեքենան: – Ասում եմ 25 օր դուրս չեմ եկել տանից, ասում ես այսօր «Մեգամոլ» գնացե՞լ ես: Ոչ: Էլ ոնց ասեմ՝ ոչ: Համ էլ մի հատ տրամաբանական հարց. ես համակարգիչ պտի վերցնեմ սենյակից, իջացնեմ ավտոյի մեջ դնե՞մ: Դուք էդ տեսարանը ո՞նց եք պատկերացնում.. Հիմա՝ հանգիստ թողեք բուժվեմ, հաջողություն: Հավելենք, որ Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
