«Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են». Միքայել Մինասյան
![]() 403 Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ., 13:25 Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։ Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում»: Այս ձևակերպումը՝ «անհապաղ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում։ Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։ Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին։ Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքն զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։ Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։ Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։ Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։ Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապված Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պետք է խոսել։ Նա ամեն ինչ կարող էր անել և չի արել, իսկ հիմա դրա համար չունի որևէ լեգիտիմություն և լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշվի չի նստում։ Հ. Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստն ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: ![]() |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06

