«Կրեմլում առկա «куда они денутся» կայսերապաշտական մտայնությունը ոչ մի լավ բանի չի բերել». Հովսեփ Խուրշուդյան
![]() 270 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 03:05 «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Անվտանգությունն այսօր Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն է և զարմանալիորեն հենց անվտանգության թեմայով գրեթե որևէ քննարկում չի ծավալվում մեզանում։ Պատերազմում մեր պարտության հետևանքով առաջացած բազմաթիվ անվտանգային վնասների հետ մեկտեղ նաև երկու դրական արդյունքի կարող ենք հասնել, եթե շատ ուզենանք և ճիշտ գործենք․ 1․ Պահենք մեր ինքնիշխանությունը մինչև որ կկարողանանք (կախված նրանից, թե Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացներն ինչ արագություն կունենան) իր անիմաստությունը և անհուսալիությունն ապացուցած ՀԱՊԿ-ից դուրս գալ և ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագիր կնքել, ներառյալ ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայումը՝ ապահովելու համար մեր երկարաժամկետ անվտանգությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ԱՄՆ-ի էգիդայի ներքո։ Որպես դրա հնարավոր շարունակություն և դրա ֆինանսա-տնտեսական ապահովում՝ Եվրոմիության և որոշ արաբական երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը։ ՆԱՏՕ մտնելը շատ ավելի խնդրահարույց է, քանի որ նախ Թուրքիան կարող է արգելափակել դա վետոյով, բացի այդ, դրա համար ստիպված կլինենք հրաժարվել Գյումրիում ռուսական ռազմակայանից, ինչը չի բխում մեր շահերից։ 2․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որին առանց առաջին կետի իրագործման, կամ առնվազն Հայաստանում դրան միտված հստակ գործընթացների, վախենամ, հնարավոր չլինի հասնել։ Իսկ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և անվտանգային ոլորտներում հարաբերությունները, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլինեն այն ժամանակ, երբ մենք լիարժեքորեն կանկախանանք Կրեմլից և իրավահավասար և փոխադարձ շահերի հարգանքի վրա կառուցած հարաբերություններ կունենանք այդ երկրի հետ։ Կրեմլում առկա «куда они денутся» կայսերապաշտական մտայնությունը ոչ մի լավ բանի չի բերել մեր հարաբերությունների զարգացման տեսակետից։ Կրեմլում պետք է հասկանան, որ «денутся, еще как денутся, если захотят»: Դա են ցույց տալիս Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Իսկ ամերիկյան և ռուսական բազաների՝ մեկ երկրում համատեղ առկայության նախադեպ եղել է Ղրղզստանը։ Ի դեպ, այն, որ կրեմլամերձ ռուսաստանյան լրագրողներն ու փորձագետներն ամեն անգամ աղաղակում են, որ Հայաստանում ԱՄՆ-ն իր խոշորագույն դեսպանատներից մեկն է պահում, հսկայական անձնակազմով, որն իրենից գրեթե ամերիկյան ռազմաբազա է ներկայացնում (90000 քառակուսի մետր տարածքն էլ հո Պուտինի ընկեր Քոչարյանի օրոք է ԱՄՆ-ին հանձնվել՝ դարձնելով այն իր տարածքով աշխարհի երկրորդ դեսպանատունը՝ Բաղդադից հետո), ցույց է տալիս, որ Կրեմլում լավ էլ կարող են համակերպվել նման հեռանկարի հետ։ Նույն այդ փորձագետները պնդում են, որ այսօր դեսպանատունն ունի 500-600 մարդ անձնակազմ, բայց հաշված օրերի ընթացքում կարող է ավելացնել այն 2000-ով։ Տարածաշրջանում Թուրքիային զսպման գործում շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը և թե՛ Իսրայելը, Իրանն ու արաբական երկրները։ Ուրեմն, դա շատ էլ իրատեսական սցենար է, որի իրագործումը շատ իմաստներով մեզնից է կախված»։ |
Երթ՝ հաջակցություն քաղբանտարկյալների․ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9319:00«Պետք է միասնաբար ասենք՝ այո՛, ես իմ Սրբազանների, իմ Մայր Աթոռի, իմ բարերարի պահապանն եմ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
13318:54«Առաջարկում եմ 3 քայլ, թե ինչպես հասնել իշխանափոխության»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
20718:30«Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)
25018:06«Գյուղապետը մանկապարտեզ էր նվիրել Եկեղեցուն՝ տարօրինակ պայմանագրով». Թագուհի Ղազարյան
15717:54«Կալանքը վերածվել է սովորական երևույթի»․ Արամ Վարդևանյան
19117:00«Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու մեխանիզմ կա՞, որն էսքան լկտի չի արվում»․ Արամ Գևորգյան
14716:24«Կատաղի բնազդով հասնելու է ընդհուպ սեփական աջակիցների շարքերի ինքնաոչնչացման»․ Դավիթ Սարգսյան
22416:12