«Եթե ասածներիս վրա կասկածող կա, թող ձայնագրությունները հրապարակեն». Էդմոն Մարուքյան
![]() 475 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 12:45 «Կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, Փաշինյանը դա չի արել: Ինչո՞ւ, չգիտեմ, հազար ու մի պատճառ են ասում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հայտնեց, որ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ո՞րն է իր պլանը պատերազմը դադարեցնելու հարցում. «Հարցրի՝ պլանը ո՞րն է: Ինքն ուզում էր պատասխանել, ասացի՝ մի րոպե, պարո՛ն վարչապետ, ռացիոնալ պլան ասեք, որովհետև ես գիտեի, որ ինքն իռացիոնալ բան է ասելու, իրեն լավ ճանաչում եմ: Ասաց՝ է՜, ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել ա Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ինքն իր հայտարարություններում երբևէ չի հերքել մեր հայտարարությունները: Ինքը չէր եկել լուծումներ առաջարկելու համար, ինքը եկել էր ինֆորմացիա տալու համար, մենք էլ իրեն ասել ենք՝ ինչ ա պետք անել, գնացել ա: Եթե մեկը կասկածում ա իմ ասածների վրա, թող ձայնագրությունները հրապարակեն և՛ Անվտանգության խորհրդի նիստի, և՛ էն մյուսների: Կա մեկ մեղավոր, նրա անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասաց Մարուքյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
