«Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը և այլն կարող են հայտնվել թշնամու ձեռքում». Վ. Հարությունյան
![]() 700 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 20:05 Իրավաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի, Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Արդյունքում, Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում։ Ակնհայտ է, որ այս իմպոտենտեների իշխանությունը չի պատրաստվում ըմբոստանալ սրա դեմ։ Ա/ Նոյեմբերի 10-ի խայտառակ ամոթալի կապիտուլացիոն հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ:»: Բ/ Այս կանոնից բացառություն է արվում միայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերով, որոնց համաձայն՝ մենք թշնամուն վերադարձնում ենք միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։ Այստեղ ուշադրությունը, խոսքը ադրբեջանական վարչատարածքային միավոր Լաչինի, այլ ոչ թե հայկական Քաշաթաղի շրջանների մասին է։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Քաշաթաղի, Լաչինը ՉԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ Կուբաթլուի և Զանգելանի շրջանները (ստորև՝ Լաչինի շրջանի տեղադրութունը քարտեզի մեջ)։ Գ/ Այսինքն, պետք է գործի հայտարարության 1-ին կետը, որի համաձայն մեր զորքերը պետք է մնան Կուբաթլուի և Զանգելանի մատույցներում, այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին։ ԳՈՆԵ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՂԵՔ ՈՒ ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԵԶ ՄՆԱՑՈՂ ՓՇՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԵՔ»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
