«Ռուսաստանը լավ կլինի Հայաստանի կործանման այդ ծրագրից հրաժարվի և մտաբերի հակազդեցության օրենքը
![]() 498 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 03:10 Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ: Օրինակ, հակազդեցության օրենքը եթե քաղաքականության մեջ դիտարկենք, ապա այսօրվա իրողությունների համաձայն Ռուսաստանի և նրա ազդեցության հայ քաղաքական լաքեյների ձգտումներն ու ազդեցությունը անխուսափելիորեն առաջացնելու են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանների ուժեղ հակազդեցություն: Ռուսական մեծապետական շովինզիմը և դրա հայ ծառայակատարները չեն գիտակցում, որ որքան քննարկեն Հայաստանը Ռուսաստանի կազմ հրելու ապուշությունները, այնքան Հայաստանի ժողովուրդն ավելի արագ է ինքնակազմակերպվելու ռուսական լայնածավալ ազդեցությունից երկիրը ազատագրելու համար: Դա անգամ ազգային նոր զարթոնքի առիթ կարող է դառնալ: Ես անկեղծ չգիտեմ, Ռուսաստանի հատուկ ծառայությունները մնացել են այդ ազգային ստահակների հույսի՞ն, որ ասպարեզ են նետել նրանց: Ռուսաստանը լավ կլինի Հայաստանի կործանման այդ ծրագրից հրաժարվի և մտաբերի հակազդեցության օրենքը: Եվ եթե Մոսկվային թվում է, թե Հայաստանն այլևս դիմադրության ընդունակ չէ, ապա չարաչար սխալվում է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
