«Արդարադատություն ունենալու համար պետք չէ ղեկավարի դիրքով հանդիպել դատավորների հետ». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Մարդիկ կան, որ այնքան են համոզված իրենց մի բուռ արդարության մեջ, որ պատրաստ են աշխարհը խեղդել անարդարության ծովում։
Արցախում պատերազմը կանխող արտաքին քաղաքականություն ունենալու համար պետք չէ բանակցել բանակցելու համար։
Անհրաժեշտ էր դիվանագիտական և իրավական մեխանիզմներով (որոնք կան) ապացուցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Ձեռքի հետ էլ գոնե չվիրավորել դաշնակից պետություններին։
Պատերազմում հաղթելու համար պետք չէ պատրաստվել անցյալի պատերազմին՝ ծախսելով միլիարդներ։
Անհրաժեշտ էր պատրաստվել նոր սերնդի պատերազմին՝ ծախսելով միլիոններ։
Եվ, իհարկե, հույսը չդնել այլ պետությունների հնարավոր ենթադրյալ շահի վրա։ Պատերազմը ենթադրություն չի սիրում։
Աշխատող տնտեսություն կառուցելու համար պետք չէ ներդրողների հետ հանդիպելիս տասը բառից բաղկացած մեկ նախադասության մեջ հինգ անգամ կրկնել կոռուպցիա բառը։ Դա վանում է։
Անհրաժեշտ է ընդամենը վստահություն ստեղծել, որ աշխարհի ամենազգայուն երևույթի՝ փողի անվտանգության համար առկա են կայուն և հասկանալի խաղի կանոններ։
Արդարադատություն ունենալու համար պետք չէ դատարանները շրջափակելու հրաման տալ կամ ղեկավարի տեսքով ու դիրքով հանդիպել դատավորների հետ։ Փոխարենը կարելի է դատարանների աշխատանքն արդյունավետ դարձնելու մեխանիզմ մտածել (որը կա)։ Կոռուպցիայի դեմ այդկերպ ավելի արդյունավետ պայքար կմղվի։
Մի խոսքով, չեմ քննադատում, ճանապարհն եմ ցույց տալիս... վերջին երկու տարին անընդհատ...
Հ.Գ. Այսօր 2020թ-ի ձմռան առաջին օրն է։ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր՝ շատ ցավոտ պարտությունից հետո, նոր պատմություն ենք ստիպված սկսում։
Հուսով եմ՝ գոնե հիմա հասունանալուց չենք խուսափի...»:

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2013:36
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
3213:31
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Անահիտ Ավանեսյան
4812:54
«Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4812:42
«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6212:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7410:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7309:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
9808:12