«Բազում անպատասխան հարցեր կան». Գ. Դանիելյան
![]() 342 Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 00:15 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ԿՈՂՄԵՐԸ ԿԱՆԳ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ». սա արտացոլված է, այսպես կոչված՝ «Կրակը դադարեցնելու .... մասին» հայտարարության 1-ին կետով։ Բացի զբաղեցրած դիրքերից, Հայաստանը պարտավորվում է անարգել զիջել նաև Աղդամի և Քելբաջարի շրջանները։ Դեռ մի կողմ թողնենք այս միջազգային փաստաթղթի, մեղմ ասած, իրավական որոշակիության խոցելիությունը և այն պարտադիր վավերացման ենթակա լինելու պահանջը, սակայն դրանք, այնուամենայնիվ, անհրաժեշտ հսկողության բացակայության արդյունքում, անասելի անհանգստության տեղիք են տալիս։ Այսպես, մի կարճ ժամանակ շրջանառության մեջ դրվեց այն «լուրը», ըստ որի՝ Սյունքին հարող գյուղերը, որոնց տարածքներով անցնում է Գորիս֊Կապան ճանապարհը, ինչպես նաև օդանավակայանը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Հետագայի համար եմ շեշտում, որևէ մեկը չի կարող պահանջել ազատելու այդ տարածքները, քանի որ դրանք՝ ա) ադրբեջանական կողմը ռազմական գործողություններով չի զբաղեցրել և բ) այդ տարածքները որևէ հեռավոր առնչություն անգամ չունեն Աղդամի կամ Քելբաջարի շրջանների հետ։ Ասվածը վերաբերում է նաև մյուս այլ, այդ թվում՝ Հադրութի այն բնակավայրերին, որոնք հրադադարի պահին չեն եղել ադրբեջանական զինված ուժերի անմիջական վերահսկողության ներքո։ Մեկ այլ օրինակ՝ հայտարարության 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է վերահսկի բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմը, ուստի անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունեն այդ տարածքում ադրբեջանական զինվորականները, որոնցից անգամ որոշ հայ լրագրողներ հարցազրույցներ են վերցրել՝ մոռանալով հարցնել, թե ի՞նչ հիմքով են վերջիններս հայտնվել այդ տարածքում։ Նկատենք, որ Ադրբեջանը սոսկ երաշխավորում է անվտանգ երթևեկություն, այսինքն՝ ստանձնել է որևէ կերպ չմիջամտելու պարտավորություն, ոչ թե ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համահավասար վերահսկողության իրականացում։ Մի խոսքով, բազում անպատասխան հարցեր կան, իսկ հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել...»: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
