«Այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ կսկսվեն Զանգելանի հատվածում». կապիտանը՝ անհետ կորածների ծնողներին

Էջմիածնի զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանն այսօր անհետ կորածների հարազատներին հայտնեց, թե ինչ հնարավոր էր, իրենք արդեն արել են. «Բոլոր տեղեկությունները, տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին, էս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ են իրականացվելու Զանգելանի հատվածում»,- ասաց նա:
Վերջինի հայտարարությունից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն արձագանքեցին. «Սուտ ա ասում, չենք հավատում, 40 օրից ավել ա՝ դա են ասում»:
Կապիտանն ի պատասխան հայտնեց, որ այսօր ինքը զրուցել է իրենց վարչության անդամների հետ, ովքեր հայտնել են, որ նման որոշում կա. «Աշխատելու է Կարմիր խաչը՝ ՊՆ անձնակազմի հետ միասին: Ուղղակի մինչև այսօր թույլտվություն չի եղել, դրա համար էլ ծնողներին տեղեկություն չի տրվել»,- հավելեց կապիտան Մալխասյանը:

Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
419:06
Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
5218:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
5018:00
Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը բարձրացվում է (տեսանյութ)
5217:48
Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
10117:42
«Գերմանիան Նիկոլին վճարել է իր պապի՝ գերմանացիների համար աշխատելու գումարները». Արգիշտի Կիվիրյան
7117:18
««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
5717:00
«Իմաստ ունի՞ սրան բան ասել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
7415:36