«Իշխանությունները տապալել են կոմունիկացիան ոչ միայն հանրության, այլ նույնիսկ սեփական թիմի հետ». Դանիել Իոաննիսյան
![]() 368 Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 16:50 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ իշխանությունները տապալել են կոմունիկացիան ոչ միայն հանրության, այլ նույնիսկ սեփական թիմի հետ: ԱԺ պատգամավորների (այդ թվում՝ «Իմ քայլի») մեծ մասը չգիտեր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում և տեղեկատվություն էր ստանում ստեղից-ընդեղից... Տեղեկատվական սովի արդյունքում ոչ միայն հանրությունը, այլև պատգամավորներն էին սկսում ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել: Պատգամավորներից ոմանք զանգում էին Արցախում գտնվող ծանոթներին (այդ թվում նաև ինձ), ոմանք էլ հետևում էին Միշիկի, Ադրբեջանի ու ինչ-որ Տելեգրամ-ալիքների տված տեղեկատվությանը: Արդյունքում, այժմ ոչ միայն հանրությունն այլևս չի վստահում իշխանությունների տրամադրած տեղեկատվությանը, այլև իշխանական թիմի մի մասը: Ես չգիտեմ, թե ում միտքն էր պատերազմի ժամանակ հանրության ականջներին համատարած սուտ փաթաթելը (հարձակվող զորքին «դիվերսիոն խմբեր» անվանելը, «տակտիկական նահանջ»-ի սուտ թեզը, «գալիս, նկարվում, գնում են»-ը և այլն), բայց այդ սուտը շատ խանգարեց պատերազմի ժամանակ հանրության մարտունակությանը (այդ մասին առանձին գրել եմ): Այդ ստի պատճառով վարի գնաց թե՛ իշխանություն-հանրություն փոխվստահությունը և թե՛ իշխանության թիմի ներսի փոխվստահությունը: Այդ ստի տակից մենք, որպես հասարակություն, դեռ երկար տարիներ դուրս չենք գա: Սուտ խոսել չի՛ կարելի: Կիսասուտ տեղեկություններով սուտ տպավորություն ստեղծել ևս չի՛ կարելի: Ոչ մի իրավիճակում չի՛ կարելի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
