Օբաման պատրաստ է հրապարակավ պատվաստվել #COVID_19-ի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակավ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որպեսզի փարատի հանրության՝ պատվաստման վերաբերյալ կասկածները:
«Ի վերջո, ես կարող եմ դա ցուցադրել հեռուստատեսությամբ կամ նկարահանել տեսախցիկով, որպեսզի մարդիկ իմանան, որ ես վստահում եմ գիտությանը»,- ասել է Օբաման՝ SiriusXM ռադիոյին տված հարցազրույցում:
«Եթե գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին ինձ ասի, որ այդ պատվաստանյութն անվտանգ է, և որ ես կարող եմ պատվաստվել... ես անպայման դա կանեմ»,- ասել է Օբաման:
Նա խոստովանել է, որ կան թերահավատներ, որոնք չեն հավատում պատվաստանյութին, սակայն հիշեցրել է, որ հենց զանգվածային պատվաստումներն են օգնել գրեթե արմատախիլ անել պոլիոմիելիտի նման հիվանդությունները և կանխել կարմրուկից կամ ջրծաղիկից զանգվածային մահացությունը:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18001:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
325Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
181Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
218Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
66230.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79528.10.2026, 09:00