«Միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն». Սամվել Կարապետյան
![]() 447 Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 15:00 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը «Թանկագին հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության՝ ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով և տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը՝ մենք, այնուամենայնիվ, ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը: Մենք պետք է խոստովանենք և ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարևոր պարտականություններից մեկը՝ ապահովել հայկական բանակի մարտունակությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությունը սխալ էր և աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը և պահպանել Արցախը: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների առջև: Եվ, ուստի, մենք չենք կարող ժամանակ կորցնել և իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս և առաջին հերթին հենց ինքը՝ ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին և անցնել մեր առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը: Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա՝ անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն: Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձևավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը՝ հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ և սկսենք Հայաստանի և Արցախի վերածնունդը: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջևում մեր հաղթանակների ժամանակն է, և մենք այն բաց թողնելու իրավունք չունենք»: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից: |

«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի զգուշացումը՝ գործարանների վրա հարձակման վերաբերյալ». Փույա Հոսսեինի
3922:12
«Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել իր հրապարակման համար»․ Վարազդատ Հարությունյան
10121:18
«Կարապետյանի գործը բաղկացած է 135 «հատորից»․ դրանց ծանոթանալու համար մեզ տրվել էր 15 ժամ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8920:54
«Իրանը սպառնացել է հարվածել Սիրիայի նախագահի նստավայրին». #Fars
13120:12
«Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետի ակնածանքն ու «ավետիսը»․ Ոսկան Սարգսյան
14620:00
«Իրանը հնարավոր է եղել գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
15519:54
«Փարիզում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հարցը»․ Սուրեն Պապիկյան
16118:48
«Իր նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվությանն առնչվող ամեն ինչ»․ Հակոբ Բադալյան
20317:18
