«Արևմուտքում Արաքսի ափը կարող էինք վերածել բաց երկնքի տակ գերեզմանի». Ժիրայր Սեֆիլյան
![]() 335 Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 13:30 «Մինչ պատերազմը, մենք՝ հետևելով տարածաշրջանի ռազմաքաղական զարգացումներին, ունեինք կարծիք, որ գոյություն ունի որոշում, որ մեր տարածաշրջանը պետք է ապակայունանա: Մասնավորապես ադրբեջանական հատվածում, սիրիականացման գործընթացի սկսում էր սպասվում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, «Պատերազմ, հետպատերազմյան ճգնաժամ և լուծումներ» թեմայի շրջանակում, ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Սեֆիլյանի՝ այդ ծրագիրն ուներ հեռավոր նպատակներ. «Ես չեմ ուզում մատնացույց անել աշխարհաքաղաքական հեռավար այդ նպատակները, սակայն ցավալին այն է, որ այս ամբողջ աշխարհաքաղաքական վերադասավորումների սկզբում մենք նորից ընտրվեցինք զոհ՝ ինչպես նախորդ դարի սկզբին՝ ցեղասպանության ժամանակահատվածում: Այսօր ևս այս նոր գործընթացի շեմին զոհի կարգավիճակում ենք: Ո՛չ նախորդ դարում, ո՛չ էլ այսօր մենք կդառնայինք զոհ, եթե ունենային պետություն: Գլխավոր պատճառը, որ մեզ այս կարգավիճակում որոշեցին օգտագործել աշխարհի մեծամեծները, մեր մեղքն է, որ այսքան տարիների ընթացքում չհաջողվեց մեզ ստեղծել պետություն»,- ասաց Ժ. Սեֆիլյանը՝ անելով հարցադրում. «Չունենալով պետություն, կարո՞ղ էր սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն այլ ելք ունենար, ես վստահաբար կարող եմ ասել՝ այո»: Ազատամարտիկի խոսքով՝ առաջին իսկ օրվանից, տեսնելով, թե հակառակորդն ինչպիսի օդային մարտեր է մղում, ինչպիսի պատրաստվածություն ունի, հայկական կողմը ռազմի ճակատում և թիկունքում պետք է փոխեր իր սպասարկման մեթոդն ու մարտավարությունը: «Ռազմի դաշտում մենք կիսապարտիզանական ռամավարության պետք է դիմեինք, ավանդական «ռամաճակատի գծեր» հասկացողությանը վերջ պիտի դնեինք: Սկզբնական օրերի հակառակորդի բոլոր նվաճումները, որոնք նա ունեցել էր հարավային հատվածում, նույնպես կարելի էր փոխել՝ մեր նահանջը վերածելով տակտիկական նահանջի, և երբ հակառակորդը խորանար դեպի արևմուտք, Արաքսի ափը կարող էինք վերածել բաց երկնքի տակ գերեզմանի՝ դիմելով կիսապարտիզանական մարտավարության»,- շարունակեց Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
