«Հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը». Ժակ
![]() 436 Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 23:40 Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ամեն ինչ ընկել է իր տեղը. հասարակության շրջանում հիասթափությունն առ իշխանություն, փաստորեն, պարտադիր երևույթ է: Այսպես ասած՝ «զսպող զզվանք»: Թավիշից հետո թվացյալ փոփոխությունները որոշակի վակուում էին առաջացրել: Կարծես՝ ամեն ինչ այնպես պետք է զարգանար, ինչպես երկար տարիներ միայն երազել էինք: Այդուհանդերձ, բոլորին հայտնի է, որ հասարկության մեջ որոշակի մտավոր կարողության տեր խավը մշտապես ընդդիմադիր ջիղ պետք է ունենա իր ներսում, ինչը զսպաշապիկի և առողջ վերահսկողության դերակատարման գործառույթ է կատարում: Ոմանք, ավելի շուտ մյուսները, պատերազմից հետո միայն սկսեցին նկատել՝ նախկին տարիների թերացումներն ուղղելու նոր իշխանությունների ակնհայտ անկարողությունը, այսինքն՝ պարզ դարձավ նաև նրանց թերացումը՝ խոստացված ծրագրերի իրականացման հարցում: Ցավոք, այդ թերացումների ու անկարողության համախառն արդյունքը ողբերգական և վտանգավոր հանգուցալուծման առաջ կանգնեցրեց մեր ժողովրդին: Արդյունքում՝ հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը, իսկ ապագան մշուշոտ է դարձել: Ավելին՝ անցյալն ու ներկան այնպիսի հուժկու գրկախառնության մեջ են, որ ապագան խեղդամահ անելու վտանգ է ստեղծվել: Ցանկացած ճգնժամ կարելի է վերապրել, բայց առանց վարկաբեկված անցյալի ու փաստացի ձախողված ներկայի ուղղորդման: Մեզ ժամանակավոր զսպվածություն է պետք՝ առանց ներքին ցնցումների: Մեզ պարտադիր փոփոխություններ են անհրաժեշտ՝ ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ: Մեծաքանակ ռեսուրսներով թշնամուն մենք կարող հակադրվել բացառապես մի բանաձևի պարտադիր և անթերի կիրառմամբ՝ կրթություն+գիտություն+ռազմաարդյունաբերություն»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
