«Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է». Մանե Թանդիլյան
![]() 310 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 14:10 ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։ Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։ Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։ Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։ Հստակ է մեկ սկզբունք՝ մեծ պատասխանատվությամբ և արժանապատվորեն հաղթահարել խորդուբորդ ճանապարհները։ Միանշանակ, ապահով երկրի երաշխիքը բարեկեցիկ և առողջ հասարակություն ունենալն է։ Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է։ Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք: Հետևաբար, վերապահված առաքելությունը պատրաստակամ եմ առաջնորդել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը ի շահ Արցախում ապրող քաղաքացիների բարեկեցության։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հազարավոր տղաների արյամբ սրբացած այս հողի պահպանման և նույնչափ քաջարի՝ տուն դարձող մեր քաղաքացիների՝ սոցիալապես ապահով, պաշտպանված և անվտանգ կենցաղը հաջողելու գործում անելիք ունի յուրաքանչյուր գիտակից և կարող հայ։ Յուրաքանչյուր կորցրած տարին, ամիսը, օրը դառնում է անդառնալի՝ ապագայի մեր տեսլականի կայացման հարցում։ Մենք պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել անցյալի քննարկումներում և մեղավորների փնտրտուքում։ Հակառակ պարագայում, մեր ամեն օրը դառնում է անցյալ՝ նորանոր խնդիրներով։ Պետք է անենք առավելագույնը մեր հայրենիքի և ապագա սերունդների համար։ Բոլոր խոսքերի փոխարեն՝ նախընտրելով գործով լծվել այդ առաքելությանը։ Ապրելու է Արցախը...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
