Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։
Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները՝ ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/, իսկ երրորդ փուլը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրերում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները՝ հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների /Երևանում՝ քաղաքապետարանի/ դիպլոմներով և գովասանագրերով:
Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները՝ համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:
Օլիմպիադաների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141520.10.2026, 22:48