Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ նույն բանն է ասել, դրա համար էլ պատերազմ է սկսվել». Կ. Փաշոյան

«Ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ նույն բանն է ասել, դրա համար էլ պատերազմ է սկսվել». Կ. Փաշոյան
439
Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 23:55

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ա. Ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ նույն բանն է ասել, ինչ Սերժ Սարգսյանը այդ ձայնագրության մեջ։ Դրա համար էլ պատերազմ է սկսվել։
բ. Հույս ունեմ, որ ձայնագրության մեջ հնչող մտքերը չեն արտահայտում Սարգսյանի իրական մոտեցումը և դա զուտ հետևանք է Լուկաշենկոյի հետ բանավեճի։ Բելառուսի նախագահը ոչ միջնորդ է և ոչ էլ հակամարտության կողմ, նրա ներկայությամբ ամեն ինչ էլ կարելի է ասել։
գ. Իսկ եթե Սերժ Սարգսյանը բանակցություններում իսկապես դիրքավորված է եղել որպես ոչմիթիզական, ապա նա Փաշինյանի հետ նույն գծի մեջ է, այն է՝ պատերազմի բռնկման հրձիգներից մեկը։
դ. Փաթեթային կարգավորումը միշտ էլ միֆ է եղել, անիրական ու հողից կտրված։
ե. Պատերազմի կուսակցությունը պարտվել է»։