«Դու իմ սրտին մի մեռի. տարել, երեխեքի գլուխը կերել եք». անհետ կորածի ծնողը՝ հրամանատարին
![]() 243 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 12:35 Էջմիածնի զորամասի տարածքում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը լրագրողների ներկայությամբ զանգահարեց տեղի հրամանատար Արսեն Աբգարյանին ու հայտնեց, որ ծնողներն իրեն են սպասում, ինչո՞ւ չի դիմավորում: Փոխարենը հրամանատարն ասաց, որ իրենք արդեն հայտարարություն են տարածել. ժամը հինգին ծնողներին կընդունեն, կզրուցեն նրանց հետ: «Ուրեմն ուշադիր լսիր, դու Հռոմի պապը չես, դու պարտավոր ես այս 34 ծնողին պատասխան տալ, թե որտեղ են իրենց երեխաները: Հիմա քեզ բոլորը լսում են, լրատվամիջոցներն էլ ձայնագրում են: Դո՛ւրս արի, Աբգարյան Արսե՛ն»,- ասաց ծնողը: Արսեն Աբգարյանը պատասխանեց «շատ լավ» և անջատեց հեռախոսը: Ծնողները, այլ ելք չգտնելով, տեղում որոշեցին մտնել զորամասի տարածք: Նրանց դիմավորեց հրամանատար Արսեն Աբգարյանը և փորձեց բանակցել: Ծնողները նրան մեղադրեցին, որ իրենց որդիները չունեին զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ իրեր, փոխարենը հրամանատարն կրկնում էր. «Մեռնեմ սրտիդ, ես կապ չունեմ, հրաման են տվել, կատարել եմ»: Ծնողներից մեկն ասաց. «Դու իմ սրտին մի մեռի. տարել, երեխեքի գլուխը կերել եք»: Հավաքվածները հրամանատարին կոչ արեցին հանել համազգեստը և միանալ իրենց պայքարին՝ ՀՀ կառավարության դիմաց հացադուլ սկսելով, այնուհետև պահանջեցին, որ վերջինը զանգահարի իր վերադասին՝ պարզելու համար, թե իրենց որդիների որոնողական աշխատանքներն ի՞նչ փուլում են: Արսեն Աբգարյանը մտավ զորամաս: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
