Անհետ կորածների ծնողները կհանդիպեն Օնիկ Գասպարյանի և ՊՆ այլ ներկայացուցիչների հետ
![]() 365 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 12:50 Անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին Էջմիածնի զորամասից շարժվում են ՀՀ Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպելու են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ Նշանյան Վարդանի և ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հետ: Ծնողներն իրենց որդիների անհայտ ճակատագրի հարցում մեղադրում են Անդրանիկ Մակարյանին՝ պնդելով, որ հենց նրա տված հրամանի հետևանքով է, որ իրենց որդիներն այժմ անհետ կորած են: «Ես վստահում եմ ռազմականի տղերքին, քանի որ նրանցից մեկին ասացին, որ մեզ ուղեկցի ու ՊՆ-ում արդեն բոլորիս կդիմավորեն: Հիմա քանի որ մեզ հետ ռազմականն ա, մենք վստահելով գնում ենք, եթե՝ չէ, նորից հետ ենք գալու էստեղ՝ Էջմիածնի զորամաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր տիկին Անահիտը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
