«Ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ ձեր ցուցակում ընդգրկվի». Նազարյանը՝ Եղիազարյանին
![]() 355 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 11:45 «Մի կարևոր դրույթ է ավելացել այս օրենքում՝ մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»,- այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նազարյանը, ընդգծելով առաջարկի կարևորությունը, դիմեց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանին. «Ուզում եմ արձագանքել պարոն Եղիազարյանին, ով ասաց, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ժամանակավրեպ է: Պարո՛ն Եղիազարյան, եթե կուսակցության ղեկավար կազմում չեք ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչների, բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ցուցակում ընդգրկվի: Ինչքա՞ն կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ…»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասել էր. «Արդյոք ժամանակավրեպ չէ՞ այս պահին կուսակցությունների կառավարման խորհուրդներում կանանց քվոտայի թվի ավելացումը, քանի որ հատկապես մարզային կառույցներում ունենք նման խնդիր և կարծում եմ, որ այս թիվը պետք է թողնենք նույնը: Այս պահին կանանց քվոտայի ավելացումը կարծում եմ ժամանակավրեպ է»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
