«Վանեցյա՛ն, դու գեներալ տղա, դրանից հետո քեզ ո՞վ կհարգի...». Ապարանի բնակիչ
![]() 302 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 14:30 Ապարանի շրջանի բնակիչները հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակցիա են իրականացնում՝ անհամաձայնություն հայտնելով իրենց համայնքապետերի՝ վարչապետի հրաժարականը պահանջող որոշումներին: Անդրադառնալով 17 կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականի ցույցերին, մասնավորապես Արթուր Վանեցյանի գործունեությանը, նրանցից մեկն ասաց. «Վանեցյան, եքա գեներալ տղա ես, թեկուզ կարող ա վարչապետի հետ երկու հատ բառ խոսաս, պիտի գաս ասես՝ վարչապետն ասեց՝ գնա ժողովրդին ծեծի՞: Տո՛, այ հավ, բա դու տղամարդ ե՞ս, քո ներքին գաղտնիքը... դու գեներալ տղա, դրանից հետո քեզ ո՞վ կհարգի...»: Մյուսն էլ՝ խոսելով Դաշնակցականների ներկայացրած պահանջներից, ասաց. «Դուք 3 օր սոված չկարացիք հրապարակում մնայիք, ո՞նց էիք ուզում կռիվ անեինք. էս 20 000 էրեխու գլուխն էլ տաներ ուտեր Նիկոլը՞: Նիկոլն ինչ որոշում կայացրել՝ ճիշտ պահին ա արել, մենք Նիկոլի կողքին ենք: Ինչ կա, գոնե էդ եղածը փրկեց Նիկոլը՝ հա՛մ Արցախից, հա՛մ էրեխեքից: Մտածող մարդը կմտածի՝ կհասկանա, ոչ թե առիթից կօգտվի՝ կհարձակվի մարդկանց վրա»,- ասաց գյուղացիներից մեկը: Ցուցարարները նշեցին, որ իրենց հավաքի նպատակն ու իմաստն այն է, որ հայտարարեն, որ իրենց գյուղապետերն առանց իրենց կարծիքը հարցնելու են վարչապետի հրաժարականի որոշումը կայացրել: «Մենք էլ հիմա ասում ենք՝ թող իրենք հրաժարական տան, մենք մեր վարչապետի կողքին ենք: Թող ոչ մեկ չսխալվի՝ ժողովրդի անունից Նիկոլին փնովի. ղալաթ են արել իրանց յոթ պապերի հետ»,- ասացին բնակիչները: Հիշեցնենք՝ Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
