«Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին». Անդրանիկ Թևանյան
![]() 322 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 12:00 «Մեզ մատուցվում է, որ այս փաստաթուղթն ստորագրելով Նիկոլ Փաշինյանը 25 000 մարդու է փրկել. իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը 5000 մարդու գլուխ է կերել, և ոչ թե փրկել է կյանքեր: Հարց է առաջնում՝ իսկ ինչո՞ւ ավելի շուտ չդադարեցրեց պատերազմը»,- կառավարության դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: «Ի՞նչ են ուզում անել թուրքերը. նրանք ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ տիրացան Արցախի 9 շրջաններին: Մեր իշխանությունը հիմարաբար դա արեց, թե դավաճանաբար, կպարզենք հետագայում: Եթե այս իշխանությունը մնա, մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական «Բայրաքթարների» դիմավորենք Երևանի վրա»,- ասաց Թևանյանը: Անդրադառնալով Ազգային ժողովում Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարություններին, շարունակեց. «Եթե արտահերթ ընտրությունները տեղի են ունենում Նիկոլի կազմակերպած տարբերակով, մենք ստանալու ենք նույն թուրքական նախագիծը՝ այլ տեսքով: Հստակորեն պարզ է, որ երբ երեկ ԱԺ-ում խոսվում էր այն մասին, որ մենք պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, դա մեսիջ էր այն մասին, որ իրենք պատրաստվում են ընտրակեղծիքների: Թույլ չտալ որպեսզի այս կապիտուլյանտ իշխանությունն ինքը կազմակերպի ընտրություններ, որովհետև ինքը լեգիտիմ չէ և չի ներկայացնում ժողովրդի իշխանությունը: Ժողովուրդն իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը և կազմակերպի ընտրություններ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
