«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». մտավորականների հայտարարությունը
418
Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 17:40
Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են. 1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:
2. Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին: 3. Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար: 4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի: Երևան
9 դեկտեմբերի 2020թ.
Հավաքի մասնակիցներ՝
Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան Գագիկ Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Հասմիկ Լեյլոյան –ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ Արտաշես Կարապետյան –ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Աննա Մայիլյան –ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ Գագիկ Կարապետյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Սամվել Գասպարյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Արայիկ Գևորգյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր Արմեն Ներսիսյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր Լևոն Իվանյան – ռեժիսոր Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող Կարո Վարդանյան –արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Ղամբարյան – դերասան Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ Գայանե Գեորգյան - «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Արման Հայրապետյան - «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ Արսեն Համբարյան – գրող, երգահան Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ Լիանա Անթառանյան – դրամատուրգ Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ