«Ադրբեջանի քաղաքական վերնախավն էականորեն տարբերվում են մերինից. նրանք առավելություն ունեն». Սարո Սարոյան
![]() 458 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 00:55 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդին թվում է, որ պաշտոնյան որքան բարձրաստիճան է, նույնքան էլ գիտակ է: Իրականությունը լրիվ հակառակն է: Ու այդ իրականությունը մեր քաղաքական դաշտի արտացոլանքն է: Վերջին տասը տարում շփվել եմ քաղաքական դաշտի դերակատար անձանց մեծ մասի հետ: Բացառությամբ մի քանիսի, տասնյակ ու հարյուրավոր քաղաքական գործիչներ մակերեսային պատկերացում ունեն պետության անվտանգության առանցքային հարցերի մասին: Եվ, հետևաբար, իմ համար ակնհայտ է, որ այդ մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն պետակաշինությունից: Ու խոսքը միայն անվտանգային այնպիսի նուրբ խնդրին չի վերաբերում, ինչպիսին է պետության հատուկ ծառայության գործունեությունը: Վերջինիս հետ մեկտեղ, մեր քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը հեռու է եղել Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը հասկանալուց: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ դաշտի ակնառու դեմքերից է, մի մարդ, ով համոզված է եղել, թե հնարավոր է թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, եղբայրություն անել, եթե մեղմվեն այն կնճռոտ պատմական խնդիրները, որ ունենք իրենց հետ: Այդպես են մտածում նաև ներկա քաղաքական դաշտի դերակատար շատ դեմքեր: Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավերն էականորեն տարբերվում են մեզանից: Հոգեմտավոր իրենց կառուցվածքում վերջիններս առավելություն ունեն, քանի որ հայկական ավանդական «ամեն գնով հաշտության» սինդրոմով չեն տառապում, իրենց հարևանների հետ հարաբերվելիս մտածում են միայն պարտադրանքի ու նվաճման մասին, իսկ «եղբայրությունը» կիրառում են իրենց վարքին քաղաքակիրթ տեսք տալու համար: Բերվածը միայն մի փոքր օրինակ էր: Անվտանգային միջավայրը չհասկանալը, գիտելիքի ու փորձի պակասից ելնելով՝ թուրքական, ռուսական և այլ երկրների քաղաքականությունը չընկալելը և այլ հարցեր, ի վերջո մեզ բերելու էին հենց այս պարտությանը: Ու հիմա, երբ տեսնում եմ, թե ինչպես են շատ քաղաքական դեմքեր իրենց պատեպատ տալիս պետական կառավարման համակարգում տեղ զբաղեցնելու համար, մտածում եմ, թե դեռ ինչպիսի արհավիրքներ կան, որ մեր ժողովուրդին սպասվում են նման անձանց տգիտության ու ինքնավստահության պատճառով: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
