Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել
![]() 427 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 16:35 Պաշտպանության բանակը սխրագործություններով աչքի ընկած նոր հերոսների անուններ է հրապարակել. «Ճանաչենք մեր հերոսներին Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի Ունուսյանը: Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ: Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր: Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին: Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք: Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը: Փառք մեր հերոսներին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
