«ՀՔԾ-ի հերքումը հանցագործության մասին հաղորդում է՝ ինքնախոստովանության որոշակի երանգով»․ Արթուր Ղազինյան
![]() 547 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 20:45 «Հայրենիքի փրկության շարժում» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանն անդրադարձել է ՀՔԾ-ի՝ այսօրվա հաղորդագրությանը, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին իր գրառումն ապատեղեկատվություն է: Ըստ Ղազինյանի՝ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսացել ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար, սակայն իրեն կարգելով այդ պաշտոնում, ԶՈՒ-երին հրահանգներ է տվել։ «Մենք այստեղ գործ ունենք լիազորությունների չարաշահման, իշխանության յուրացման և ապօրինի տրված հրամանների հետ»,- ասել է Ղազինյանը՝ հավելելով, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցել։ Ըստ նրա՝ ՀՔԾ-ն անհապաղ պետք է Փաշինյանին ներգրավվեր որպես մեղադրյալ, ապա նրան առաջադրեր մեղադրանք, ու կասեցներ նրա լիազորությունները և կիրառեր կալանքը՝ որպես խափանման միջոց։ «ՀՔԾ-ի այսօրվա հերքումը ոչ այլ ինչ է, քան հանցագործության մասին հաղորդում՝ ինքնախոստովանության որոշակի երանգով։ Նրանք պարտավոր էին հարուցել քրեական գործ, դա չեն արել, դա առանձին քրեաիրավական գնահատականի առարկա է հանդիսանում»,- նշել է նա: Ղազինյանը հայտնել է նաև, որ հանցագործության մասին նոր հաղորդում են ներկայացնելու, բայց այս անգամ արդեն ԱԱԾ-ում, «որովհետև ՀՔԾ-ն հանցավոր անգործություն է դրսևորում»:
Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
