«Հերթական անգամ այսրոպեական հարցերի լուծման համար ուզում են զիջեն ռազմավարական ու երկարաժամկետ գործոնները». Հայկ Բալանյան
356
Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 01:15
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ գրելս անիմաստ է, դե բայց: Հայկական բանակը ոչ միայն կրել է ծանր մարդկային, կադրային ու նյութատեխնիկական կորուստներ: Պարզվեց, որ այն իր տեխնիկական-տեխնոլագիական մակարդակով անհույս զիջում է թշնամուն: Մենք չորս ու կես տարին՝ 2016թ. ապրիլից, վատնեցինք բացառիկ դեբիլությամբ: Սա մեր պետական համակարգը բնութագրող ունիկալ ցուցանիշ է: Ու խոսքը ոչ միայն ԱԹՍ-ի դեմ արդյունավետ պայքարի միջոցների բացակայությունն է, այլ ամբողջ համակարգի մասին: Հետևաբար, ևʹ ռևանշի մասին խոսակցությունը, ևʹ նոր հարձակումը կանխելու հույսերը դեռ սին են: Չկա այդ ներուժը: Այդ ներուժն ստեղծելու համար պետք են լայնածավալ ձեռքբերումներ ու ԶՈՒ վերակառուցման լուրջ համակարգային աշխատանք: Նոր տեխնոլոգիական մակարդակ ապահովելու համար պետք են հենց հիմա գնումներ դրսից: Բայց այստեղ հարց կա: Ես վստահ չեմ, որ ռուսները ունեն այն, ինչ մեզ պետք է, ու եթե նույնիսկ ունեն՝ կվաճառեն մեզ... Սեփական ուժերով ստեղծելու համար ևս պետք են լուրջ գնումներ դրսից, սկզբի համար, որ հետագայում այդ բազայի վրա զարգացնես սեփականը ու էլի գնումներ անես դրսից՝ չվախենալով Մոսկվայի արձագանքից, ի դեպ: Այդ դրսի գնումները հնարավոր է անել ընդամենը մի քանի երկրներից, մի գուցե Չինաստան, Հնդկաստանից միայն...: Արևմտյան երկրներն ու Իսրայելը մեզ ոչ մի լուրջ բան չեն ծախելու: Հետևաբար, արդեն իսկ այս տարվա բյուջեով ՊՆ ծախսերով հանդերձ պիտի ներդրված լիներ շատ կլորիկ գումար ռազմական արդյունաբերության համար, որ այդ աշխատանքների համար առնեին, գողանային, սև շուկայից գնեին ինչ պետք է, ստեղծվեին նոր կոնստրուկտորական կազմակերպություններ, ՊՆ-ի հետ միասին լրջագույն բարեփոխման ծրագիր մշակվեր ու իրականացվեր: Փառք Աստծո, խելքը գլխին ինժեներներ ու ծրագրավորողներ ունենք: Դե բայց, ես կնախընտրեի չունենալ ոչ մի ինժեներ, դրանց վարձելը հեշտ է, այլ ունենալ մի քանի թոփ-մենեջեր ու մեղսունակ քաղաքական գործիչներ պետական ապարատում: Ո՞վ պիտի այս ամենը նախաձեռներ: ՊՆ ու ԱԺ համապատասխան հանձնաժողովը: Բայց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանն, այլ օրակարգ է առաջ բրդում՝ դիվանագիտական հարաբերություններ է ուզում հաստատել Ադրբեջանի հետ: Այսինք, պատրաստ է ընդունել այդ հարաբերությունների հաստատման Բաքվի պահանջները: Ինչո՞ւ է Նիկոլի ու յուր ջեբի թիմի միամիտ ու նաիվ այդ նոր «քաղաքականությունը» ևս տապալվելու ու նորանոր արհավիրքներ բերելու: Որովհետև, իսկապես, հայկական բանակն այժմ ունակ չի ոչ ռևանշի, ոչ էլ նոր հարձակումը հետ մղելու: Այսինքն, չունի իրական խաղաքարթ, որը կստիպի թշնամուն նստել բանակցությունների: Հայաստան հիմա ընդհանրապես չկա: Զրո է: Սակայն սրանից չի բխում, որ վախից դրդված պիտի քո համար ամենաանբարենպաստ պայմաններում գնաս բանակցությունների, որոնք, ի դեպ, քեզնից ոչ ոք չի պահանջում: Սրանից բխում է, որ ինչպես Բաքուն հրաժարվում էր 24 ժամ ուշացումով ՆՓ-ի կողմից ընդունած, սակայն ռազմի դաշտում արդեն իսկ փոփոխված շփման գծի պայմաններում նախորդ պայմանավորվածություններից, ճիշտ այնպես էլ նորանոր պահանջներ է դնելու Երևանի առջև դիվանագիտական հարաբերությունները հաստատելու բանակցությունների դեպքում, ու ամեն ընդունած կետից հետո նորանոր պահանջներ է դնելու: Ինչու՞: Որովհետև ՀՀ ԶՈՒ ունակ չի դիմակայել նոր հարձակմանը, ու իրենց միայն պետք է առիթ այն շարունակելու: Հիմա, գարնանը, մինչև հինգ տարի ժամկետով, հինգ տարի հետո, վերադարձած «փախստականների» առաջին իսկ բախման առիթով, Նախիջևանի ճանապարհի առիթով, կարևոր չի: Ադրբեջանին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը խե...ին չի: Այդ իսկ պատճառով շարունակում եմ կոշտ ու սադրող հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ՝ Իրավան, Գյոչա, Զանգեզուր, որովհետև իրենց պետք է միայն առիթ լիարժեք ռեալիզացնելու իրենց առավելությունը, որը հիմա իր գագաթնակետին է ու պահը հարմար է: «Մի հրաժարվեք բանակցություններից վախից, ու մի բանակցեք վախից դրդված» բանաձևը Նիկոլն այդպես էլ չհասկացավ: Հրաժարվեց բանակցություններից, երբ ուներ ավելի նպաստավոր պայմաններ, իսկ հիմա նոր հարձակման ու տապալման վախից գնում է բանակցությունների, որ նորից տապալվի: Դավաճանությո՞ւն է, թե դեբիլություն հռետորական հարցը կմնա պատմաբաններին ու հոգեբույժներին: Բայց եթե իսկապես ուզում ենք կանխել նոր հարձակումը, ապա Անդրանիկ Քոչարյանը պիտի վերադառնա իր ուղիղ պարտականություններին ու օր առաջ նախաձեռնի ԶՈՒ արմատական բարեփոխումների գործընթացը, վերանայվի երկրի բյուջեն ու սկսվի օր առաջ գործ արվել: Իսկ եթե ոչ, ապա ստանալու ենք նոր հարվածներ, որովհետև թշնամին տեսնում է, որ իրենից վախենում են ու փորձում են սիրաշահել, գնել անվտանգությունը զիջելով ազգային շահերը: Կկորզեն զիջումներ ու էլի կքցեն, նոր պահանջներ կդնեն, ինչպես անում էին երկու ամիս շարունակ, որովհետև ոչ մի խաղաքարտ այս իշխանությունն այլևս չունի: Նույնիսկ ազգային ոգևորությունն ու ներքին մոբիլիզացիան, երկրի բնակչության աջակցությունը չունի, ոչինչ չունի: Բայց ուզում է Բաքվին ծախի դիվանագիտական հարաբերությունը, իմա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը ու սանձազերծած պատերազմի, Արցախի Հանրապետության տարածքի գրավման լեգիտիմությունը՝ նորից չհարձակվելու դիմաց: Այսինքն, հերթական անգամ այսրոպեական հարցերի լուծման համար ուզում են զիջեն ռազմավարական ու երկարաժամկետ գործոնները, այն էլ չհասկանալով, որ ըտեղ էլ են քցվելու, իսկ Ադրբեջան-Թուրքիայի ճնշման զսպումը լրիվ այլ հանգամանքերով է պայմանավորված: Իսկ դրանք են հենց իրավական, դիվանագիտական, քաղաքական հիմքերը, որոնք թույլ են տալիս այլ երկրներին ներգրավվել գործընթացի մեջ, բալանսավորել զույգ թուրքերի ճնշումը ու զսպել իրենց, բայց և որոնք Փաշինյանը ուզում է հանձնել իբր անվտանգություն ունենալու դիմաց.... Պարզ ասած, Փաշինյանը ուզում է մաքրի-պարզաջրի Ադրբեջանին ու Թուրքիային, զոհերը, պատերազմի ու վարձկանների պատասխանատվությունը, ռազմական հանցագործությունները, ամեն ինչը, որ Արևմուտքի, Իրանի ու Ռուսաստանի ոտքն իսկ կտրի հարցից ու մնանք զույգ թուրքերի դիմաց մեն-մենակ: Այսինք, հանձնի ամենն, ինչը դեռ ինչ-որ ձև զսպում է թշնամուն, չհաշված բանակը, որին մոռացել են: Ինձ թվում է, ավելի լավ է միանգամից դատապարտել Ֆրանսիային ու Նիդերլանդներին իրենց քայլերի դիմաց, ու հետո հարցնել Բաքվին ու Անկարային, որ եթե Երևանը խզի իր հարաբերություններն Արցախի մասին խոսացող երկրների հետ՝ իրենք յան կտա՞ն Նիկոլի աթոռին սպառնացող քայլերից, թե՞ էլի բաներ կան, որ պիտի արվեն: Ըտենց ավելի կարճ ու ազնիվ է»: