ՀՀ նախագահը՝ Վազգեն Մանուկյանի մասին
![]() 736 Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 01:05 «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է 17 կուսակցությունների առաջադրած թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին հարցին․ «Ես չեմ այն մարդը, ով պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, երբ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույց կազմակերպած գնում էր դեպի հրապարակ՝ 1965 թվականին: Հետագայում Վազգեն Մանուկյանի և նրա ընկերների հետ շփվել եմ, երբ համալսարանում էի աշխատում և սովորում: Վազգեն Մանուկյանը եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը, ես նրան շատ լավ հիշում եմ, երբ նա հարթակի վրա էր, իսկ ես՝ հրապարակում: Վազգեն Մանուկյանը մեր անկախ երկրի առաջին վարչապետն է եղել, պաշտպանության նախարար: Նրա անցած ճանապարհը խոսում է իր մասին: Նրա հետ ավելի մոտիկից շփվել եմ 2.5 տարի առաջ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ նա Հանրային խորհրդի նախագահն էր, և իմ հանդիպումները ցույց էին տալիս, որ գործ ունեի մի մարդու հետ, որը շատ սրտացավ է, եռանդուն, ունի իր հստակ պատկերացումներն ու շատ մեծ որակ՝ լսելու ունակություն: Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ, որ պետք է գնահատեմ»,- ասել է նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
