Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մենք մեր հայրենիքը վերածեցինք գերեզմանի». Համլետ Պետրոսյան

«Մենք մեր հայրենիքը վերածեցինք գերեզմանի». Համլետ Պետրոսյան
352
Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 05:05

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք մեր հայրենիքը վերածեցինք գերեզմանի:
Հերոսների, նրանց հարազատների, անմեղ ու անհետ կորածների, նաև՝ մեզ պարտության տանողների ու դավաճանների:
Հիմա լիակատար սգի մեջ ենք: Հայերը երկար դարեր համոզված են եղել, որ ողջերը պատասխանատու են հանգուցյալների համար: Եվ ոչ միայն սգով ու հիշատակի արարողություններով, այլև ապրելով: Ողջերի պարտականությունն է՝ արժանի լինել հանգուցյալներին:
Մի քիչ թափ տվեք ձեզ, նույնիսկ նրանք, ովքեր ծայրահեղ սգի մեջ են՝ գոնե հանուն հանգուցյալների՝ պարտավոր են ապրել:
Հնագուցյալները դրախտում, տապանաքարային պատկերաքանդակներ, 1745թ., Տող, Հադրութ, Արցախ»: