«Ունենք 6 վիրավոր. մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է գյուղ». Հայկ Խանումյան
![]() 1418 Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 23:25 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած Արդարություն կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
