Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար
![]() 552 Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 13:40 Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։ Ինչ վերաբերում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։ «Թե ռուսները կոնկրետ ինչ կորոշեն, չեմ կարող ասել։ Այս պահին հայ զինվորները Խծաբերդում դիրք են պահում, ռուս խաղաղապահներն էլ են այնտեղ»,- ասաց նա։ Հայկական կողմի 6 վիրավորների առողջական վիճակի մասին Պետրոսյանը դեռևս տեղեկություն չունի։ Ասում է՝ կապը շատ վատ է։ Իսկ թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ, Պետրոսյանը դժվարանում է ասել։ «Շատ խառը պահ է, չեմ կարող ասել»,- նշեց նա։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
