Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արցախի կարգավիճակի հարցն Արցախի նախագահի օրակարգում չի՞». Սաքունց

«Արցախի կարգավիճակի հարցն Արցախի նախագահի օրակարգում չի՞». Սաքունց
293
Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 20:05

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց պատկերացրեք էլի
Ուրեմն Արցախի նախագահը, լսում ե՞ք դեռևս միջազգայնորեն չճանաչված Արցախի նախագահը չի ընդունում Արցախի կարգավիճակի հարցով զբաղվող միջազգային միակ կառույցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահներին, թե իբր ՌԴ-ի համանախագահը չկա։
Ինչ «դուխով է», չէ՞։
Ի դեպ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետության՝ ՌԴ նախագահը Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ թաքուն խոստում է տվե՞լ, հա՞։
Թե՞, դե «կարևորը մենք ենք ու Ավստրիան» չէ՞․․․
Արցախի կարգավիճակի հարցն Արցախի նախագահի օրակարգում չի՞։
Ոչ մի այլ բառ անգամ ասելու չի»։