Գերիների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել
![]() 267 Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 13:00 Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են՝ Հադրութում գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Ազատան գյուղի բնակիչները առավոտվանից Գյումրիում էին՝ մարզպետարանի դիմաց։ Նրանց մոտ դուրս եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ասաց, որ կփոխանցի նրանց Հայաստանի պաշտպանության նախարարությունից հեռախոսահամար, որին զանգելով կարող են տեղեկություններ ստանալ իրենց հարազատներից։ Սակայն հավաքվածները չցանկացան լսել մարզպետին՝ ասելով, որ այդ հեռախոսահամարը կեղծ է։ Շիրակցիները նաև փողոցներ են փակում։ Նրանք արդեն փակել են Քեթիի և Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի–Երևան ավտոճանապարհի՝ Լանջիկ գյուղի հատվածը։ Հիշեցնենք՝ Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
