Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է». Տիգրան Ավինյան

«Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է». Տիգրան Ավինյան
251
Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 12:10

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով գերիների փոխանակման հետագա ընթացքին, նշեց, որ նրանց տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված շարունակական աշխատանքներ են տարվում և ընթանում են
բանակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր Խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ:
Խծաբերդից գերեվարված անձանց վերաբերյալ Ավինյանը նշեց, որ տվյալները ճշտվում են, և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է:

«Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում ենք մոտ ժամանակներս հանգուցալուծում» - նշեց փոխվարչապետը: