«Խոստացան շատ արագ հանդիպում կազմակերպել ԳՇ պետի հետ». զինծառայողների հարազատներ
![]() 182 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 14:20 Քիչ առաջ Պաշտպանության նախարարության շենքից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք հանդիպման էին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մեր մտահոգությունները գրանցվեցին, և քանի որ նախարարն ու ԳՇ պետը տեղում չեն, այդ իսկ պատճառով խոստացան, որ շատ արագ հանդիպում կկազմակերպեն նաև նրանց հետ, մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանի»,- ասացին զինծառայողների ծնողները: Վերջինները նշեցին, որ պաշտոնյաներն իրենց վստահեցրել են, որ որոշակի գործընթացներ սկսվել են արդեն. «Ասացին, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում և շուտով արդյունքներ կունենան»: Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողների հարազատները տևական ժամանակ է բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ՝ պահանջելով իրենց որդիներին տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք: Զինվորներին թեպետ մեկշաբաթյա արձակուրդ է տրամադրվում, սակայն ծնողները բողոքում են, որ սահմանված ժամկետը բավարար չէ, քանի որ նրանք հոգեբանական աջակցության կարիք ունեն: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
