«Այդ հայտարարությունը նաև պատերազմի ավարտ ինքնին չի նախատեսում». Արման Մելիքյան
![]() 232 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 04:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի հետ կապված որոշ պարզաբանումներ տալու կարիքն եմ տեսնում: Այդ հայտարարությունն Արցախի կարգավիճակի ու տարածքային ամբողջականության խնդիր լուծելու նպատակ չի ունեցել և չունի: Այդ հայտարարությունը նաև պատերազմի ավարտ ինքնին չի նախատեսում: Այն, առաջին հերթին, Ադրբեջանի տարածքն առնվազն Խորհրդային սահմաններում վերականգնելու նպատակ է հետապնդում: Այդ իսկ պատճառով ՀՀ զինված ուժերն, ըստ այդմ, պետք է տեղակայվեն ՀԽՍՀ-ՀՀ սահմաններից ներս: Եռակողմ հայտարարությունը չի նախատեսում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում՝ անգամ ԼՂԻՄ սահմաններով, սակայն տեսականորեն թույլ է տալիս, որպեսզի Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակեն մնալ այն դիրքերում, որոնցում գտնվել են մարտակական գործողությունների դադարեցման պահին: Եռակողմ հայտարարության իրականացումը հավասարապես երաշխավորում են ինչպես Փաշինյանի կառավարությունն, այնպես էլ 17+ ընդդիմադիր խմբավորումը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
