«Ինչպես կարելի է ձեռնափայտով զինվորին տանել Արցախ». ժամկետային զինծառայողների հարազատներ
![]() 304 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 16:25 Կենտրոնական հավաքակայանի մոտ բողոքի ակցիա իրականացնող զինծառայողների ծնողներին զայրացնում է այն, որ պետությունը պատշաճ վերաբերմունքի չի արժանացնում հայրենքի համար կռված տղաներին: «Վիրավոր զինվորին անալգին-դիմեդրոլ են սրսկում: Ցավազրկողով են բուժում վիրավոր զինվորի՞ն: 12 օր պառկել ա երեխաս, ո՞ւր են բժիշկները, ո՞ւր ա հոգեբանը: Զինվորը գնացել ա հայրենիք պաշտպանի, որ նման վերաբերմունքի՞ արժանա»,- ասում էր արձակուրդ եկած ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը: «Մարտունու հիվանդանոցը հոգեբան չունի. 10-րդ օրն ա դուրս են գրել տղայիս հիվանդանոցից, սկի էպիկրիզ չեն տալիս: Զանգում եմ, բաժնի վարիչն ասում ա՝ ես չեմ դուրս գրողը, դուրս գրողը վայեննին ա: Դուրս են գրել, տարել են Կրասնիի չաստ, էնտեղից 7 օրով ուղարկել են արձակուրդ, հիմա էլ տանում են Ղարաբաղ: Էրեխուս ականջը չի լսում, էդ հարցն ով ա՞ լուծելու»,- զայրացավ մեկ ուրիշ ծնող: Ծնողներից մեկն էլ վրդովվեց, թե ինչպես կարելի է ձեռնափայտով զինվորին տանել Արցախ ծառայության, երբ այնտեղ անվտանգությունն ապահովված չէ»: Հիշեցնենք, որ արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց երեխաների ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում. նրանք ասում են, որ թույլ չեն տալու իրենց անառողջ, վիրավորում ստացած երեխաներին կրկին Արցախ ուղարկել: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
