Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Այսօր այրված տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում. Սյունիքի մարզպետարան

Այսօր այրված տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում. Սյունիքի մարզպետարան
362
Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 19:25

Համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, որ կապանցիներն այրում են իրենց բնակարանները։ Կից ներկայացվում է նաև տեսանյութ։
FIP.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը տեսանյութի իսկությունը հաստատեց՝ հավելելով, որ Կապանի օդանավակայանի հարակից տարածքի տան տերն է այրել, քանի որ չի ցանկացել այն թողնել հակառակորդին։
Ըստ խոսնակի՝ սահմանազատման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում և ուստի պետք է անցնի ադրբեջանական կողմին։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանը ուղիղ պետք է անցնի Կապանի օդանավակայանի կողքով։