ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն
![]() 267 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 20:20 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Մարտական գործողությունների ընթացքում զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած քաղաքացիական հոգեբան-մասնագետների հետ փոխգործակցության շրջանակներում հետագա անելիքները պլանավորելու նպատակով, դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, բուհական և քաղաքացիական բուժհաստատությունների, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբան-մասնագետների հետ անցկացվել է խորհրդակցություն։ Խորհրդակցության մասնակիցները վերլուծել են մարտական գործողությունների ընթացքում զորքերում իրականացված հոգեբանական աշխատանքները, ներկայացրել հոսպիտալներում, քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի շրջանում իրականացված աշխատանքը, քննարկել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող զինծառայողների վերականգնողական գործընթացը, պլանավորել համագործակցության հետագա քայլերը։ Խորհրդակցության ավարտին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են պատվոգրերով»։դ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
