«Թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք». Գորիսի քաղաքապետ
![]() 304 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 23:25 «Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը: Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց»: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը հանձնարարել է Սյունիքի դիրքապահներին՝ հեռանալ դիրքերից, այդ թվում՝ գլխավոր բարձունքներից, որոնք մինչ այդ ապահովում էին Սյունիքի անվտանգությունը։ Ավելին, վերջնաժամկետ էր տրվել մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17։00, ինչն առաջացրել էր բնակչության ու համայնքապետերի դժգոհությունը։ Արդեն երկու օր է, ինչ սյունեցիները փակում են Գորիս-Կապան ավտոճանապարհը ու բացատրություն պահանջում իշխանություններից, քանի որ վերջիններիս որոշման արդյունքում վտանգվել է Սյունիքի անվտանգությունը, այլևս ապահով չի լինելու Գորիս-Կապան երթևեկությունը։ Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ ինչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը՝ Գորիսի քաղաքապետը պատասխանել է, որ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորն ու կամավորը տեղում են, ասեմ ավելին՝ պատրաստ են կռիվ տալով պահել արյունով վաստակած իրենց հողը, բայց հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը»,- նշել է Առուշ Առուշանյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
