Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 29 մարմին

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 29 մարմին
1055
Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 12:45

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշել Հունան Թադևոսյանը:

ԱԻՊԾ պաշտոնյան հավելել է, որ մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին: