Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևանի կործանումը կամ փրկությունը լինելու է հաջորդ պատերազմով». քաղաքագետ

«Երևանի կործանումը կամ փրկությունը լինելու է հաջորդ պատերազմով». քաղաքագետ
238
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 17:40

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի կործանումը կամ փրկությունը լինելու է հաջորդ պատերազմով։
Եթե երբևէ Երևանում մի իշխանություն կլինի, որ չի պատրաստվի հաջորդ պատերազմին, որում պետք է հաղթանակ տանի և որը հենց Հայաստանը կնախաձեռնի՝ ուրեմն դա դարձյալ դավաճանների իշխանություն է։
Չկա այլ ելք, չկա այլ տարբերակ՝ քան նախաձեռնողական-հարձակողական պատերազմի պատրաստվելը։ Թշնամին անպայմանորեն, անպայմանորեն, անպայմանորեն ինքն է պատրաստվում արդեն նոր հարձակման։
Նախաձեռնությունը պետք է Հայաստանինը լինի։ Հակառակ պարագայում ամեն բան կավարտվի կործանմամբ։
Այս միտքը Հայաստանում ոչ ոք չի արտահայտում։ Կա՛մ այլևս անհնար են համարում և կա՛մ վախենում են այդ մասին խոսել։
Վախենում են, որովհետև պարտվողականությունն արդեն մեյնսթրիմ է դարձել և նորմալ է ընկալվում։ Վախենում են նաև, որովհետև դեռ շատ թարմ են մեր զոհերի շիրիմները, իսկ շատերը շիրիմ անգամ դեռ չունեն։ Իսկ դա նշանակում է, որ դավաճանությունից և հիասթափությունից հետո հասարակությունը անմտորեն պատրաստ չէ նոր զոհեր տալով՝ առավել մեծածավալ՝ ցեղասպանական մասշտաբների զոհերը կանխելու գնալու գաղափարի կարևորությունը գիտակցել։
Բայց հենց շիրիմների հանգիստը և ապրողների կյանքերը պահպանելու համար է պետք լինելու դա անել։
Այսօրվա իրերի դրությամբ ամեն բան գնում է դեպի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության թատերաբեմից հեռացման։ Իսկ դրա միակ կասեցումը թշնամու չեզոքացումն է։
Մի իրավիճակում, երբ մենք ենք կործանված՝ սա հանդուգն և խալագար միտք է թվում։ Բայց այսօրվա աշխարհում, այս տարածաշրջանում ապրում և ապրելու իրավունք են ստանում միայն ամենահանդուգններն ու ամենախելագարները։
Դրա համար ազգային իշխանություն է անհրաժեշտ։ Արտաքին քաղաքական գծի թարմացում և Հայաստանի խնդրի միջազգային իրավական հիմքերի վերհանում։
Նաև՝ ուժեղագույն և ազնիվ իշխանության կառավարում։
Բայց այդ ամենի առաջին քայլը զավակներ սպանածի և հետո նրանց գերեզմանները պղծածի, նրանց հողը վաճառածի շտապ և անհետաձգելի հեռացումն է։
Չկա ոչ մի ճանապարհ՝ առանց այդ առաջին փոքրիկ, բայց անչափ կարևոր քայլի»: