Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Նիկոլը մոտ 2000 ոստիկան է ուղարկել` իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար». Ն. Զոհրաբյան

«Նիկոլը մոտ 2000 ոստիկան է ուղարկել` իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար». Ն. Զոհրաբյան
426
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 09:40

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Ժողովրդի դեմ կռիվ տալով ինչքա՞ն ես ձգելու իշխանությունդ
Քիչ առաջ ապօրինի ձերբակալվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առուշը պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը առաջնագծում էր։
Ձերբակալվեց, որովհետև արժանապատիվ սյունեցիների հետ միասին թույլ չի տալիս, որ Սյունիքից GPS-ով թուրքին մաս-մաս հանձնող Նիկոլը մտնի Սյունիք։
Սյունիք մտնելու համար Նիկոլը գիշերվանից մոտ 2000 ոստիկան է ուղարկել՝ իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար։
Հայաստանը ապագա ունի, քանի դեռ Առուշի, Կապանի քաղաքապետի նման տղաները կան։
Էդ կարծում ես, որ անհայրենիք ոստիկաններովդ կարողանալո՞ւ ես թասիբով սյունեցու ողնաշարը կոտրես։ Սյունեցին քո աղանդավոր ժեխը չի, որ ոնց ուզենաս՝ ստորացնես։
Միևնույն է՝ գնալու ես, հաստատ գնալու ես։
Ու հանկարծ չշշկռվես»։